Օգոստոսի 16-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնից տեղեկացրել են, որ Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում ցերեկը սպասվում է 30-32 աստիճան, երեկոյան՝ 24-26 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 21-25 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-22, նախալեռնային շրջաններում՝ 26-29 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 20-23 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-23 աստիճան, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-23, նախալեռնային շրջաններում՝ 26-31 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29-32, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 31-33 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 31-33 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 20-24, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 30-33 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-19, նախալեռնային շրջաններում՝ 19-22 աստիճան, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 30 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







