Օգոստոսի 14-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնից տեղեկացրել են, որ Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում ցերեկը սպասվում է 32-34 աստիճան, երեկոյան՝ 26-28 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 24-28 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-27, նախալեռնային շրջաններում՝ 28-32 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 24-25 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 25-29 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 26-30 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-26, նախալեռնային շրջաններում՝ 27-31 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29-33, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 32-35 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 32-35 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 20-24, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-28 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-24, նախալեռնային շրջաններում՝ 24-28 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 22 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







