Օգոստոսի 12-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնից տեղեկացրել են, որ Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում ցերեկը սպասվում է 32-34 աստիճան, երեկոյան՝ 28-30 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 25-28 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-27, նախալեռնային շրջաններում՝ 31-33 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 22-26 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-27 աստիճան, հովտային շրջաններում՝ 27-30 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-27, նախալեռնային շրջաններում՝ 30-34 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32-35, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 33-36 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 33-36 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 25-29, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 32-35 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 21-25, նախալեռնային շրջաններում՝ 25-29 աստիճան, հովտային շրջաններում՝ 31-34 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 26 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







