Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:18

Կոբախիձեն Սաակաշվիլիին մեղադրել է 2008 թվականին պատերազմ սանձազերծելու համար

Կոբախիձեն Սաակաշվիլիին մեղադրել է 2008 թվականին պատերազմ սանձազերծելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսի պատերազմի պատասխանատուն և մեղավորը երկրի այդ ժամանկվա ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ու նրա կառավարությունն էին, գրում է Ekhokavkaza.com-ը։

Կոբախիձեի խոսքով՝ լինելով գլխավոր հրամանատար՝ Սաակաշվիլին գործել է «խորքային պետության» հրահանգով։

«Սաակաշվիլիի արյունալի ռեժիմը, որն իշխանության ղեկին մնաց կեղծված ընտրությունների շնորհիվ, պատերազմ սանձազերծեց։ Եվրոպայի խորհրդի բանաձևում ուղղակիորեն ասվում է, որ լայնածավալ ռազմական գործողությունները սկսվել են Ցխինվալիի ռմբակոծմամբ։ Օգոստոսի 8-ի ամբողջ օրը Սաակաշվիլին և նրա համախոհները հայտարարել են Ցխինվալին վերադարձնելու մտադրության և հարձակման մասին», — հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեն ընդգծել է, որ 2008 թվականին այդ ժամանակված նախագահը «չի ներկայացրել Վրաստանը», քանի որ իշխանությունը պահվել է «խարդախության ճանապարհով»։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը օգոստոսի 8-ը համարում է պատերազմի մեկնարկի օր և պատասխանատվությունը դնում Սաակաշվիլիի «Ազգային շարժման» կառավարության վրա: Հակամարտության ընթացքում զոհվել էր 228 խաղաղ բնակիչ, 14 ոստիկան և 170 զինծառայող, վիրավորվել՝ 1747 մարդ: Մոտ 150 հազար մարդ ստիպված լքել էր տները, 30 հազարը մինչ օրս չեն վերադարձել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+