ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Լոռու մարզի բժշկական կենտրոններից մեկից վճարային տերմինալ են հափշտակել։
Նշվում է, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ մտել է ԲԿ և վերցրել վճարային տերմինալը՝ 447 700 ՀՀ դրամ գումարով ու դուրս եկել։
ՔԿ-ից հայտնում են, որ Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Գ.Մ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ա.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







