Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:02

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Շիխլինսկին Մոսկվայից տեղափոխվել է Եկատերինբուրգ և մասնակցում է քննչական գործողությունների։ Որոշ աղբյուրների համաձայն՝ նա ձերբակալվել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատնից դուրս գալուց հետո։

Շիխլինսկին հուլիսի 1-ին արդեն ձերբակալվել էր, սակայն շուտով ազատ էր արձակվել, իսկ հուլիսի 30-ին նրա նկարագրությունը հայտնվել էր ՆԳՆ-ի հետախուզվողների ցուցակում։ Հուլիսի 16-ին Եկատերինբուրգի դատարանը մինչև սեպտեմբերի 14-ը կալանավորել էր նրա որդուն՝ Մութվալա Շիխլինսկուն։

Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքը հայտնվել է միջազգային աղմկոտ սկանդալի կենտրոնում՝ կապված իր անվանն առնչվող «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնում  ձերբակալությունների հետ։

Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայության տվյալներով՝ քաղաքում դադարեցվել է էթնիկ հանցավոր խմբավորման գործունեությունը, որը ենթադրվում է՝ առնչություն է ունեցել 2001, 2010 և 2011 թթ․ իրականացված սպանություններին։ Գործի շրջանակում ձերբակալվել են Այազ, Աքիֆ, Բաքիր և Մազահիր Սաֆարով եղբայրները, ինչպես նաև Ահլիման Գյանջիևը։ Ձերբակալվածներից երկուսը մահացել են․ ըստ պաշտոնական վարկածի՝ նրանցից մեկը՝ սրտային անբավարարությունից, իսկ մյուսի մահվան պատճառը դեռ պարզվում է։

Ստեղծված իրավիճակը մեծ արձագանք էր գտել Ադրբեջանում։ Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովը հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ՝ պարզաբանումների համար։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Բաքվի հետ բացատրական աշխատանքը շարունակվելու է։

Միջադեպի ֆոնին ադրբեջանական կողմը չեղարկել է Ռուսաստանի հետ նախատեսված մի շարք մշակութային և այլ միջոցառումներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+