Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:16

Խափանման պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ. Arca

Խափանման պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ. Arca

Arca վճարային համակարգում խափանման պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ, ասված է ընկերության պարզաբանման մեջ:

«Խափանումների որևէ փուլում տվյալների կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել»,- վստահեցրել են «Արմենիան Քարդ» ընկերությունից։

Հուլիսի 23-ի ժամը 10։05-16։50-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված խափանումը, ըստ Arca-ի, առաջացել էր հավաստագրման համակարգի թարմացման տեղադրումից որոշ ժամանակ անց և պայմանավորված էր տեխնիկական բնույթի խոչընդոտներով:

2025թ․ հուլիսի 29-ին ժամը 11:46-ից մինչև 15։25-ը ևս արձանագրվել էր խափանում նույն պատճառով, որը ժամանակավորապես ազդել էր ընկերության կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների հասանելիության վրա։ Խնդիրը վերացվել էր նույն օրը՝ ընկերության և մատակարար կազմակերպության մասնագետների ներգրավմամբ իրականացված շտապ գործողությունների արդյունքում։

«Խափանման պատճառների խորքային պարզաբանման և նմանատիպ դեպքերի կանխարգելման նպատակով մեկնարկել է համապարփակ տեխնիկական ուսումնասիրություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Արմենիան Քարդ» ընկերությունը ՀՀ առևտրային բանկերի միասնական քարտային պրոցեսինգային ծառայությունների օպերատորն է: 

Ընկերությունից հավելել են, որ որպես կանխարգելիչ միջոցառում՝ ընթացիկ տարում ավարտում են տվյալների երկրորդ կենտրոնի լիարժեք գործարկման գործընթացը։  Նշվում է, որ ընկերության հիմնական ծառայությունների մի մասն արդեն իսկ տեղափոխվել և ակտիվորեն աշխատում է երկրորդ տվյալների կենտրոնում։ Տեխնիկական հագեցման և ամբողջական կարգաբերման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի ավարտը:

«Բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական բանկին, համակարգի անդամ առևտրային բանկերին և միջազգային վճարային համակարգերին, տեղեկատվություն է տրամադրվել ինչպես խափանման ընթացքում, այնպես էլ դրա վերացումից անմիջապես հետո՝ սահմանված համապատասխան հաղորդակցման ուղիներով»,- հավաստիացրել են Arca-ից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+