Ըստ նրա՝ թիրախավորման ցանկացած դեպքի կարող է մտահոգիչ լինել։
«Առաջին հերթին՝ հարցի հետ կապված հասցեավորել եմ իրավապահ մարմինների գործողությունները։ Շատ կարևոր է հարցին վերաբերելի նրանց զսպվածությունը, օգտագործվող խոսույթը և այլն, բայց կարևոր է նաև, որ մնացյալ դերակատարներն այս հանգամանքը հաշվի առնեն»,- ասել է Մանասյանը։
Միևնույն ժամանակ, ըստ ՄԻՊ դիտարկումների, Հայաստանում նման դեպքերի նվազման միտում կա։
«Հարցն ամբողջությամբ չի լուծվել, և հույս ունեմ, որ հնարավոր կլինի լուծել»,- նշել է ՄԻՊ-ը։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի։ Աջապահյանը մեղադրվում է իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր հնչեցնելու, իսկ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները՝ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Բոլոր կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը:
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






