Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:02

ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի նկատմամբ

ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի նկատմամբ

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու նկատմամբ: Ռուսաստանի ՆԳՆ տվյալների բազայի համաձայն՝ նա հետախուզվում է քրեական գործի շրջանակում։

Շիխլինսկին բավականին կոշտ կերպով ձերբակալվել էր հուլիսի 1-ին՝ Եկատերինբուրգում, սակայն շուտով ազատ էր արձակվել։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի ընթացքում տուժել էր իրավապահ մարմիններից մեկի ներկայացուցիչը։

Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքը հայտնվել է միջազգային աղմկոտ սկանդալի կենտրոնում՝ կապված իր անվանն առնչվող «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնում  ձերբակալությունների հետ։

Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայության տվյալներով՝ քաղաքում դադարեցվել է էթնիկ հանցավոր խմբավորման գործունեությունը, որը ենթադրվում է՝ առնչություն է ունեցել 2001, 2010 և 2011 թթ․ իրականացված սպանություններին։ Գործի շրջանակում ձերբակալվել են Այազ, Աքիֆ, Բաքիր և Մազահիր Սաֆարով եղբայրները, ինչպես նաև Ահլիման Գյանջիևը։ Ձերբակալվածներից երկուսը մահացել են․ ըստ պաշտոնական վարկածի՝ նրանցից մեկը՝ սրտային անբավարարությունից, իսկ մյուսի մահվան պատճառը դեռ պարզվում է։

Բացի դրանից, կալանավորվել է նաև Շիխլինսկու որդին՝ Մութվալա Շիխլինսկին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով։

Ստեղծված իրավիճակը մեծ արձագանք է գտել Ադրբեջանում։ Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ պարզաբանումների համար։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Բաքվի հետ բացատրական աշխատանքը շարունակվելու է։

Միջադեպի ֆոնին ադրբեջանական կողմը չեղարկել է Ռուսաստանի հետ նախատեսված մի շարք մշակութային և այլ միջոցառումներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+