Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:45

Ղուկասյանը Գյումրիում Բոկայի երգի նվագարկման մեջ իր դեմ գործելու միտում է նկատել

Ղուկասյանը Գյումրիում Բոկայի երգի նվագարկման մեջ իր դեմ գործելու միտում է նկատել

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր 100-օրյա պաշտոնավարման մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, թե «Գողը պետք է բանտում լինի, շատրվանների հետ խաղ չանի»։

Հուլիսի 27-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ քաղաքի գլխավոր շատրվանների տարածքում հնչում է Բոկայի (Բորիս Դավիդյան) «Դոլյա վորովսկայա» երգը։ Ավելի ուշ քաղաքապետարանը Գյումրու կենտրոնում գտնվող շատրվաններից երգի նվագարկումն անվանել էր տեխնիկական խափանում։

Ղուկասյանն այդ երգի նվագարկման մեջ իր դեմ գործելու միտում է տեսել՝ կապելով իր այսօրվա ասուլիսի հետ։ Նա նշել է, որ երեկ երեկոյան էր շատրվանների տարածքում ու նման բան չի լսել։

«Գիտե՞ք, ինչ կա, ես մշտական անցնում եմ, մշտական տեսնում եմ, քաղաքը ոտքով պտտվում եմ, դասական երաժշտությունը գիշեր-ցերեկ էնքան հաճելի է դրված։ Հավանական է՝ գիտեին, որ իմ 100 օրն է լրանում, իրիկունը դիտավորյալ արեցին, որովհետև հիմա հաքերներն ինչ ասես՝ անում են, կարող է՝ էգուց էլ ադրբեջանական երաժշտություն դնեն»,- ասել է նա։

Ղուկասյանը, հիշեցնելով, որ նախքան գործող պաշտոնը նախկինում 10 տարի հանդիսացել է ԱԺ պատգամավոր, 13 տարի՝ կրկին քաղաքապետ, նշել է, որ քրեական աշխարհի հետ որևէ կապ չունի, ոչ էլ երգի հետ որևէ առնչություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+