Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:01

ԿԿՀ-ն 300 000 դրամով տուգանել է Մասիսի ընդդիմադիր ղեկավարին․ ԶԼՄ

ԿԿՀ-ն 300 000 դրամով տուգանել է Մասիսի ընդդիմադիր ղեկավարին․ ԶԼՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 000 դրամով տուգանել է Մասիս համայնքի ընդդիմադիր ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացով «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ հրապարակման՝ հանձնաժողովը հիմք է ընդունել այն, որ Մասիսի համայնքապետարանը 384 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամ Կարեն Արամայիսյանի հոր ու եղբոր ընկերության հետ։

ԿԿՀ-ն գտել է, որ կա շահերի բախում, քանի որ Արամայիսյանը 2021թ. ընտրություններին մասնակցել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքով և այժմ ավագանու անդամ է, նշել է թերթը։

Լրատվականը հավելել է, որ Համբարձումյանը, ըստ ԿԿՀ-ի, պարտավոր էր շահերի բախման մասին գրավոր հայտարարություն ներկայացնել իրենց։ 

Համբարձումյանը Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ է։ Ապրիլին ընդդիմադիր գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը իմփիչմենթ անցկացնելու կոչով դիմել էին խորհրդարանի պատգամավորներին: «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը և առաջադրել Համբարձումյանի թեկնածությունը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի պաշտոնում առաջարկել էին ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, և բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+