© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Փաշինյանը հաստատել է Ալթայի միջազգային բնապահպանական ֆորումին մասնակցությունը
ՀՀ կառավարությունը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցը, որտեղ նա հուլիսի 26-ին մասնակցելու է «Ալթայ 2025» միջազգային բնապահպանական ֆորումին։
Մեկ օր առաջ լրատվամիջոցները հաղորդել էին Փաշինյանի Ալթայի երկրամաս նախատեսվող այցի մասին, որտեղ նա կհանդիպի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր Փաշինյանի Ռուսաստան պլանավորված այցը։
Ռուսաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Միշուստինը կմասնակցի Գորնո-Ալթայսկում կայանալիք միջազգային բնապահպանական համաժողովին։ Հաղորդվում է նաև, որ միջոցառմանն սպասվում է Հայաստանից կառավարական պատվիրակության մասնակցությունը։
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄ
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքը







