Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:30

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

Ձեզ ենք ներկայացնում հուլիսի 21-27-ի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։

Խոյ

Ձեր հաստատակամությունն ու վճռականությունը կօգնեն իրականացնել ծրագրերը: Բայց պետք է հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։ Փորձեք խուսափել բամբասանքներից, թույլ մի տվեք, որ ձեզ ներքաշեն որևէ ինտրիգների և դավադրությունների մեջ:

Ցուլ

Կավարտվի մշտական սթրեսների շրջանը, ժամանակն է հանգստանալու։ Հարազատների հետ հարաբերություններն ավելի կբարելավվեն, հատկապես, եթե այս շաբաթ սկսվի ընտանիքի հետ ձեր համատեղ հանգիստը։ Ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ և վառ տպավորություններ: Ուրբաթը հաջող օր է ծուլությանը հաղթելու համար, շատ բան կարող եք հասցնել:

Երկվորյակ

Շաբաթվա սկզբին սպասվում է հաջողություն և շահույթ․ կստանաք շահավետ առաջարկ: Ձեր շուրջը կստեղծվի բարենպաստ և ներդաշնակ միջավայր։ Չորեքշաբթի օրը հիանալի պահ է նոր գործեր, նախագծեր և հարաբերություններ սկսելու համար: Ձեզ սպասվում են ռոմանտիկա և հաճելի անակնկալներ։ Էներգիան ուղղեք դեպի ստեղծագործական և անձնական հարաբերությունների ոլորտ:

Խեցգետին

Շաբաթը կարող է լինել երկիմաստ, որոգայթներով լի, բայց դուք կկարողանաք շրջանցել դրանք: Լավ շրջան է ուսման, կարիերայի աճի համար, հնարավոր է ծանոթությունների շրջանակի ընդլայնում։

Առյուծ

Այս շաբաթ պետք չէ չափազանցնել ձեր հնարավորությունները, ինչպես նաև պետք չէ կողքից լուրջ օգնության հույս դնել։ Ավելի լավ է նույնիսկ փոքր-ինչ թերագնահատել ձեր պահանջները, ինչի դեպքում դուք կկարողանաք խուսափել հիասթափություններից և կոնֆլիկտներից: Առավել ևս, որ հիմնական խնդիրը կհաջողվի կատարել, իսկ մանրուքները կարելի է հետաձգել ավելի ուշ։ Հանգստյան օրերին խորհուրդ չի տրվում չափազանց անկեղծ լինել նույնիսկ հարազատների հետ։

Կույս

Այս շաբաթ կարող եք բախվել հրատապ գործերի։ Ստիպված կլինեք փոխել պլանները, կհայտնվի լրացուցիչ ծանրաբեռնվածություն, իսկ կենտրոնանալն ավելի դժվար կլինի։ Մի հապաղեք օգնություն խնդրել գործընկերներից:

Կշեռք

Բարենպաստ ժամանակ է օգտակար և շահավետ ծանոթությունների, լրացուցիչ վաստակի որոնման համար։ Լսեք ձեր ինտուիցիային: Հինգշաբթի օրը հնարավորություն կլինի արագ նկատել և ուղղել թույլ տված սխալները։ Ուրբաթ օրը չարժե կտրուկ որոշումներ կայացնել։ Վերահսկեք շրջապատը, քանի որ մեծ է ձեր պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հավանականությունը:

Կարիճ

Այս շաբաթ կարող են բարենպաստ պայմաններ ստեղծվել ձեր լավագույն որակների, տաղանդների և բնավորության գծերի դրսևորման համար։ Դուք կզգաք ուժերի ներհոսք, կլինեք ակտիվ, եռանդուն և հեշտությամբ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին։ Սպասեք հաճելի նորությունների։

Աղեղնավոր

Փորձեք նրբանկատորեն ընկալել տեղի ունեցող փոփոխությունները, ձեզանից կարող է արագ արձագանք պահանջվել, դուք պետք է մշակեք նոր մարտավարություն: Իրադարձություններն ու մարդիկ կարող են զարմացնել ձեզ: Դուք պետք է որոշեք, թե երբ պետք է նախաձեռնող լինեք և պատասխանատվություն ստանձնեք որոշումներ կայացնելու համար, և երբ է ավելի լավ սպասողական դիրքորոշում որդեգրել:

Այծեղջյուր

Ձեր առջև բացվող հնարավորությունները հաճելի են, բայց չպետք է գերազանցություն ցուցաբերեք ուրիշների առջև: Շաբաթվա սկզբին արդյունավետ կանցնեն գործնական հանդիպումներն ու բանակցությունները։ Հանգստյան օրերին մի հրաժարվեք ընկերների հետ հանդիպումից, խնջույք կազմակերպեք:

Ջրհոս

Այս շաբաթ մի գերագնահատեք ձեր նշանակությունը, որպեսզի չխաթարեք շրջապատի հետ հարաբերությունների իրական հավասարակշռությունը։ Եթե  ճանապարհորդության գնալու հնարավորություն կա, այն անպայման պետք է օգտագործվի: Ավելի շատ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերեք մտերիմ մարդկանց նկատմամբ: Միասին կազմեք ուղևորության երթուղի:

Ձկներ

Պետք չէ գերագնահատել ձեր ուժերը։ Աշխատանքի մեջ ընկղմվելը պետք է լինի հարմարավետ։ Ուրբաթ օրը կավարտվի դժվարությունների և ապրումների շրջանը, և դուք կկարողանաք զբաղվել ինքներդ ձեզանով: Հանգստյան օրերն ավելի լավ է անցկացնել մենության մեջ, զբոսնել անտառում, գիրք կարդալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+