Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:32

ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Խորխոռունու սպանության գործով մեղադրվողների մասին

ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Խորխոռունու սպանության գործով մեղադրվողների մասին

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվածն Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թիկնազորի պետն է, հայտնում է «Հրապարակ» թերթը:

Այսօր ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ ԱԱԾ-ն բացահայտել է Խորխոռունու սպանությունը, որը տեղի էր ունեցել 1998 թվականին։ Ըստ հրապարակման՝ Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն նույն տարվա դեկտեմբերի 10-ին Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ իրականացրել են Խորխոռունու սպանությունը։

Ըստ թերթի՝ Ս․Ա․-ն Բաբայանի թիկնազորի պետ Սասուն Առուշանյանն է, իսկ Հ․ Ն-ն՝ Հրայր Նարիմանյանը, որն արդեն դատվել է Արմեն Առաքելյանի սպանության համար, իսկ Ա. Ա.-ն Արմեն Առաքելյանն էր՝ Նարիմանյանի ծանոթը, «Ույուտ» կոոպերատիվի տնօրենը, որը հետագայում սպանվել է:

Ավելի ուշ Բաբայանը Factor.am-ին հերքել է, որ Առուշանյանն իր թիկնազորի պետն է։ Նրա խոսքով՝ թիկնապահ չի ունեցել, որ թիկնազորի պետ ունենար։ Բաբայանը նշել է, որ Առուշանյանը շտաբի ծառայող էր, սպա։

«1999 թվականի սեպտեմբերին այդ մարդուն գործից ազատել եմ, Հայաստանից եկել են իր հետևից, ձերբակալել, բերել են ՀՀ՝ քննության, ինչ-որ մութ գործով։ Երբ ինձ ձերբակալել են, այդ մարդուն ազատ են արձակել։ Մի բան կարող եմ ասել, որ իմ անունի հետ կապելը հանցագործություն է»,- ասել է նա։

Բաբայանը նաև հավելել է, որ ճանաչում է Նարիմանյանին, ով իր պաշտոնավարման ժամանակ բանտարկվել էր զենք գողանալու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+