Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:32

Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը

Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը

Հայաստանի ազգային հերոս, մեծանուն արվեստագետ, շանսոնյե և բանաստեղծ Շառլ Ազնավուրի արձանն այսուհետ կդառնա Երևանի սրտի անբաժանելի մասը։ Քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած La Bohème երգի համանուն քանդակը հուլիսի 18-ին բացվեց Ազնավուրի հրապարակում՝ առանց պատվանդանի, առանց հեռավորության՝ ժողովրդի կողքին։ Հուշարձանը հանդիսավոր բացվեց շանսոնյեի որդու՝ Նիկոլա Ազնավուրի ներկայությամբ, ով առաջարկված տարբերակներից հենց այս՝ La Bohème-ի համանուն քանդակն էր ընտրել։

Քանդակագործը բացման արարողությանը նշեց՝ առանց պատվանդանի հուշարձանը խորհրդանշում է Ազնավուրի մեծությունը։

«Հասկանում էի, որ պատվանդանի կարիք չկար, և Ազնավուրը պետք է լինի օդում, թռիչքի մեջ, բայց չէի հասկանում, թե ինչպես պետք է ստանալ։ Բայց քիչ-քիչ եկա այս գաղափարին՝ հաշվի առնելով տեղադրման վայրը, ուր «Մոսկվա» կինոթատրոնն է, Նկարիչների միությունը։ Հետո հասկացա, որ Ազնավուրը կցանկանար, որ հանդիսատեսն իր հետ լինի»,- ասաց Մինասյանը՝ նկատի ունենալով, որ արձանի ներքևի հատվածում բրոնզե ձեռքեր են, որոնք ծափահարում են երգչին։

Նա անդրադարձավ նաև քանդակի շուրջ քննադատություններին ու շնորհակալություն հայտնեց բոլոր արձագանքների համար։

«Շնորհակալություն եմ ուզում ասել և՛ լավ, և՛ ոչ այդքան լավ կարծիքներին, որովհետև երբ արձանը խոսեցնում է մարդկանց, կարծում եմ՝ ինչ-որ բան ստացվել է։ Սարսափելի կլիներ, եթե որևէ կարծիք կամ աղմուկ չլիներ»,- հավելեց քանդակագործը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ Ազնավուրի անունը կրող հրապարապարում նրա քանդակը կխորհրդանշի երգչի մշտական ներկայությունը մայրաքաղաքում։

«Այս վայրը վստահորեն դառնալու է հանդիպման և հիշողության վայր ոչ միայն երևանցիների, այլև հազարավոր մեր հյուրերի համար, վայր, ուր կարելի է կրկին հանդիպել լեգենդար Ազնավուրին», — ասաց նա։

Ազնավուրի որդու խոսքով՝ հայրն ամբողջ հոգով սիրահարված էր Հայաստանին, հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը և ապագային։

«Այս արձանը պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր համաշխարհային կտրվածքով սիրել են Ազնավուրին և շարունակում են սիրել նրան»,- ընդգծեց երգչի որդին։

Քաղաքացիները համոզված են՝ հուշարձանը, որը սերունդների մեծարանքն է Ազնավուրին, նրա հետ հավերժական կապի խորհրդանիշ է դառնալու։

Շանսոնյեի քանդակը նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում է։ Այն ոչ միայն կամբողջացնի հրապարակի տեսքը, այլև Ազնավուրի շունչը, հոգին ու երաժշտական պատգամը կփոխանցի մայրաքաղաքին՝ հիշեցնելով՝ մեծանուն մարդիկ չեն հեռանում, նրանք ապրում են մեր քաղաքներում, երգերում ու մեր սրտերում։

Կարդացեք նաև՝

Շառլ Ազնավուրի որդին` ՀՀ-ում շանսոնյեի հուշարձանի տեղադրման և երգչի 100-ամյակի միջոցառումների մասին

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+