Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:19

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգին

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգին

Իսրայելի զինված ուժերն ուրբաթ գիշերը նոր ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգին, որը, հիմնականում, դրուզներով է բնակեցված, հաղորդում է INTERFAX գործակալությունը՝ հղում անելով SANA լրատվականին։

Նշվում է, որ իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասը։

Նախորդ օրը Սիրիայի կառավարական զորքերը լքել էին նահանգը, այնտեղ հրադադար էր սահմանվել, և օրենքն ու կարգուկանոնը պահպանելու վերահսկողությունը փոխանցվել էր հանձնաժողովին, որը ներառում է կառավարության պաշտոնյաներ և հոգևոր առաջնորդներ, հայտնում է լրատվականը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 14-ին քաղաքում կառավարական ուժերի և դրուզների միջև բախումների արդյունքում զոհվել է առնվազն 34 մարդ։

Ուրբաթ օրը Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարություն է տարածել, որում Աս-Սուվեյդայի դրուզ զինյալներին մեղադրել է հրադադարը խախտելու մեջ։ Նա նաև զգուշացրել է «Իսրայելի կողմից Սիրիայի ներքին գործերին շարունակական բացահայտ միջամտության մասին, որը միայն հանգեցնում է հետագա քաոսի և ավերածությունների՝ ավելի բարդացնելով իրավիճակը տարածաշրջանում»։

Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ էին հասցրել Սիրիայի գլխավոր շտաբի շենքին և Դամասկոսի նախագահական պալատին։

Իսրայելն ավելի վաղ հարվածներ էր հասցրել Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող կառավարական զորքերին՝ հուլիսի 13-ին հիմնականում դրուզներով բնակեցված սիրիական Էս-Սուվեյդա նահանգում մարտերի սկսվելուց հետո:

2024 թվականի դեկտեմբերին Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի անկման ֆոնին զորքեր էր տեղակայել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների մոտ գտնվող բուֆերային գոտում, իսկ ավելի ուշ դուրս մղվել դրա սահմաններից։ Ավելի ուշ Իսրայելը պահանջել էր ապառազմականացնել Սիրիայի հարավային շրջանները։

2025 թվականի ապրիլին Իսրայելի կառավարությունը հաստատել էր Սիրիայի արևմուտքում ալավիների վրա մի շարք հարձակումներից հետո սիրիացի դրուզներին պաշտպանելու իր խոստումը։ Ապրիլի վերջին իսրայելցի զինվորականները հարվածներ էին հասցրել Սիրիայի կառավարական ուժերին Դամասկոսի շրջանում դրուզների և սուննիների միջև բախումների սկսվելուց հետո:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+