Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:35

Ռուբեն Վարդանյանը Բաքվի «դատական» նիստին երեք միջնորդություն է ներկայացրել

Ռուբեն Վարդանյանը Բաքվի «դատական» նիստին երեք միջնորդություն է ներկայացրել

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող «դատական» նիստի ընթացքում երեք միջնորդություն է ներկայացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրանց տվյալներով՝ նա միջնորդել է իր փաստաբան Աբրահամ Բերմանին հնարավորություն տալ ծանոթանալու նիստերի արձանագրություններին նաև առանց Վարդանյանի անձնական մասնակցության, իրեն հնարավորություն տալ առանձին հանդիպել փաստաբանի հետ, ինչպես նաև քաղվածքներ տրամադրել դատավարության 6 ամսվա ընթացքում դատարանի կողմից կայացված միջնորդությունների վերաբերյալ բոլոր որոշումներից։

Նշվում է, որ դատարանը բավարարել է առաջին երկու միջնորդությունները, վերջինիս վերաբերյալ դատավորը հայտնել է, որ այդ նյութերի մի մասն արդեն փոխանցվել է պաշտպանական կողմին և խոստացել է տրամադրել նաև մնացածը: Բացի այդ, նիստի ընթացքում լսել են «տուժողների» պատմությունները։

Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 22-ին:

Հուլիսի 15-ին «Հրապարակը» գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Վաշինգտոնի առաջարկը՝ դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ միջնորդելու Վարդանյանին ազատ արձակելու համար։

Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները: Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ  նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+