Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:59

Պատերազմը քիչ հավանական է․ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. The Telegraph

Պատերազմը քիչ հավանական է․ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. The Telegraph

Երդվյալ թշնшմիներ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար, գրել է The Telegraph-ը։ 

«Պատերազմը քիչ հավանական է։ Սակայն պառակտումը Մոսկվայի համար իրական է և վտանգավոր, քանի որ Հայաստանը, Ադրբեջանի հետ 30 տարվա դաժան պատերազմներից հետո, միավորվում է իր հին թշնամու հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հարավային Կովկասից վտարելու համար»,- գրում է լրատվականը։

The Telegraph-ը կարծում է, որ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Աբու Դաբիում կայացած ուղիղ բանակցություններում քննարկված «միջանցքը» կիրականացնի պանթուրքական երազանքը՝ ֆիզիկապես կապել Ադրբեջանը Թուրքիայի հետ և կազմել Չինաստանից և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ձգվող Միջին միջանցքի առևտրային երթուղու մի մասը։

Լրատվականը նշել է, որ 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ երթուղին պետք է վերահսկվեր Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից։

«Սակայն այդ պայմանավորվածությունն այժմ վտանգի տակ է, քանի որ Ալիևը ձգտում է Մոսկվային բացառել գործարքից և այն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին։ Սա Ռուսաստանի վերջին խոշոր խաղաքարտն է տարածաշրջանում»,- ասել է ՄԹ պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի միջազգային անվտանգության հարցերով բաժնի տնօրեն Նիլ Մելվինը:

Լրատվականը հիշեցրել է նաև Փաշինյանի Թուրքիա այցի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մասին՝ դա անվանելով նշանակալի քայլ, քանի որ Հայաստանն ու Թուրքիան պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունեն։

«Արևմուտքն առաջ է քաշել ճանապարհը չեզոք միջազգային կառույցի, օրինակ՝ շվեյցարական կամ ամերիկյան ընկերությանը հանձնելու գաղափարը, որն արդյունավետորեն Ռուսաստանին դուրս է մղում գործընթացից։ Ինչպես Ադրբեջանի դեպքում, այնպես էլ Հայաստանի հարաբերությունները Մոսկվայի հետ վատթարացել են, մասնավորապես, 2023 թվականից ի վեր, երբ ռուս խաղաղապահները ԼՂ-ում էին։ Գրեթե ամբողջ հայ բնակչությունը փախուստի դիմեց, և Ադրբեջանը մեղադրվեց էթնիկ զտումների մեջ»,- գրում է կայքը։

Նշվում է, որ այդ ժամանակվանից ի վեր Փաշինյանն ուղղությունը փոխել է դեպի Արևմուտք և ձգտում է հաշտություն կնքել Բաքվի հետ՝ հավատալով, որ Հայաստանի երկարաժամկետ ապագան վտանգված է, եթե այն թշնամական հարաբերություններ պահպանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Փաշինյանն ունի աշխարհի ցանկացած առաջնորդի ամենացածր վարկանիշներից մեկը, և Հայ Առաքելական եկեղեցու հետ վերջերս տեղի ունեցած վեճը հանգեցրել է երկու արքեպիսկոպոսների ձերբակալության՝ կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով»,- ասվում է հոդվածում։ 

Այնուամենայնիվ, Եվրոպայի քոլեջի ավագ գիտաշխատող Նուրլան Ալիևը նշել է, որ Փաշինյանի աշխարհաքաղաքական վերադասավորումները Բաքվին և Երևանին ավելի են մոտեցրել Ռուսաստանի հարցում իրենց դիրքորոշումներում։

«Երկու երկրներն էլ հասկանում են, որ Հարավային Կովկասում պետք է ստեղծեն անվտանգության ճարտարապետություն՝ առանց Ռուսաստանի։ Մենք դեռևս չենք տեսել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր, բայց կան դրական զարգացումներ։ Վերջնական խաղաղության համաձայնագիրը լուրջ հարված կլինի Ռուսաստանի դիրքերին Հարավային Կովկասում»,- ասել է նա։

The Telegraph-ն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այժմ իրենց սեփական ուղղությունն են գծում, և այն ավելի ու ավելի քիչ է կապված Ռուսաստանի հետ։

«Քարնեգի» կենտրոնը հունիսի 30-ին հաղորդել էր, որ ԱՄՆ-ն, փորձելով տեղաշարժել խաղաղության գործընթացը, հնարավոր է փորձի համոզել Ադրբեջանին՝ հրաժարվել Հայաստանի սահմանադրության վերաբերյալ պահանջներից։ Հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն ներկայացրել է սեփական ծրագիրը Երևանին և Բաքվին՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 8-ին հույս էր հայտնել, որ հարավկովկասյան երկու երկրների միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։

Փաշինյանը և Ալիևը բանակցություններ էին վարել հուլիսի 10-ին՝ Աբու Դաբիում: Բանակցությունները տևել էին ավելի քան հինգ ժամ։ Հայաստանի ԱԳՆ-ն հանդիպումը «հաջողված» էր անվանել և հայտարարել, որ այն կարող է լուրջ հիմք հանդիսանալ խաղաղ գործընթացի հետագա իրականացման համար: Հուլիսի 14-ին Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+