Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:12

Նարեկ Կարապետյանը բերման չի ենթարկվել. «Տաշիրից» մեկնաբանել են նրա բնակարանում և ՀԷՑ-ում խուզարկությունները

Նարեկ Կարապետյանը բերման չի ենթարկվել. «Տաշիրից» մեկնաբանել են նրա բնակարանում և ՀԷՑ-ում խուզարկությունները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը բերման չի ենթարկվել, նրա կարգավիճակը պաշտոնապես դեռ որոշված չէ. «Տաշիր» խմբի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել են, որ նա սպասում է հարցաքննության հրավերի՝ մեկնաբանելով հուլիսի 8-ի առավոտյան Կարապետյանի բնակարանում, ինչպես նաև ընկերության կենտրոնական գրասենյակում իրավապահների իրականացրած խուզարկությունները։ Ընկերությունից նշել են, որ խուզարկությունները շարունակվում են։

«ՀԷՑ-ի ղեկավարությունը և աշխատակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում քննչական մարմիններին՝ օրենքի շրջանակում»,- ընդգծել են մամուլի ծառայությունից։

Միևնույն ժամանակ, «Տաշիր»-ում մտահոգություն են հայտնել իրականացվող քննչական գործողությունների մասշտաբների կապակցությամբ և տեղի ունեցողը որակել քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

«Հաշվի առնելով համատեքստն ու վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ տեղի ունեցողը դուրս է ստանդարտ քրեական գործընթացի սահմաններից և ունի քաղաքական դրդապատճառներ»,- նշված է մամուլի ծառայության հայտարարությունում։

Ընկերությունում շեշտել են բաց գործունեության և օրինականության սկզբունքների հանդեպ իրենց հավատարմությունը։

««Տաշիր» խումբը մնում է բաց, օրինական և կառուցողական երկխոսության սկզբունքներին հավատարիմ։ Իրավապահ մարմիններին կոչ ենք անում գործել բացառապես Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում՝ բացառելով ցանկացած ճնշում կամ ցուցադրականություն»,- եզրափակել են մամուլի ծառայությունից։

Այսօր ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր ՀԷՑ-ում և Կարապետյանի բնակարանում խուզարկությունների մասին: Քննչական կոմիտեից Armenia Today-ին  հաստատել էին, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Կարապետյանը տեղափոխվել էր ոստիկանություն: Նա հայտարարել էր, որ սպասում է իր ձերբակալմանը:

Նարեկ Կարապետյանը հուլիսի 4-ին Երևանում անցկացված երթի առաջնորդներից մեկն էր: Ակցիայի ընթացքում նա կոչ էր արել ժողովրդական միասնության։ Այդ նույն ակցիայի ընթացքում ընթերցվել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը, որում նշվում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս անելիք չունի Հայաստանում։ Կարապետյանը շեշտել էր նոր քաղաքական ուժ ձևավորելու անհրաժեշտության մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+