Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:40

«Օրենք չկա, կործանված ենք»․ «Ճիշտ են արել»․ հարցում՝ Էջմիածնում իրավապահների գործողությունների մասին

«Օրենք չկա, կործանված ենք»․ «Ճիշտ են արել»․ հարցում՝ Էջմիածնում իրավապահների գործողությունների մասին

Իրավապահ մարմինները հունիսի վերջին երկամսյա կալանք են սահմանել արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի և ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 15 կողմնակիցների նկատմամբ։ Աջապահյանին մեղադրում են իշխանության զավթման հրապարակային կոչեր անելու մեջ, իսկ Գալստանյանին և «Սրբազան պայքարի» կողմնակիցներին՝ հեղաշրջում կազմակերպելու փորձի։

Աջապահյանին ձերբակալելու փորձի ժամանակ հատուկ ջոկատայինները ներթափանցել էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրի տարածք՝ Էջմիածնում։

Armenia Today-ի նկարահանող խումբը Երևանի և Էջմիածնի բնակիչներից հետաքրքրվել է նրանց կարծիքներով՝ կապված այդ կալանավորումների, այդ թվում՝ հոգևորականների ձերբակալման և իրավապահների գործողությունների հետ Սուրբ Էջմիածնի տարածքում։ Հարցվածների մեծամասնությունը բացասաբար է գնահատել հոգևորականների ձերբակալությունները և իրավապահների գործողությունները՝ ընդգծելով, որ Հայաստանում փաստացի գոյություն չունի իրավապահ համակարգ։

Միաժամանակ որոշ քաղաքացիներ, ովքեր նույնպես բացասաբար են գնահատել հոգևորականների ձերբակալությունները, նշել են, որ իրավապահները ստիպված են եղել և կատարել են հրաման։

«Ուրիշ բանուգործ չունեն, սաղ պարերը պարեցին, մնաց սարի սմբուլը»,- ասել է քաղաքացիներից մեկը:

Անդրադառնալով իրավապահների գործողություններին նա նշել է․ «Օրենք չկա, չէ, ի՞ նչ իրավապահ, կործանված երկիր է»։ 

«Սխալ բան էր դա, մենակ սրբազանը չէ, Կարապետյանն էլ», — հավելել է մեկ այլ քաղաքացի:

Մեկ ուրիշը այդ գործողությունները «լկտիություն» ու «տգեղ երևույթ» է որակել. «Մանավանդ սրբազանների հետ կապված, բոլորն անվանի մարդիկ են: Ինչ ասես՝ տեսանք: Սա ինչ տգիտություն է», — հավելել է նա:

Քաղաքացիներից մեկը նշել է, որ սահմանին առկա խնդիրները մի կողմ թողած՝ պայքար է տարվում սրբազանների դեմ:

«Պայքար եկեղեցու դեմ, անորոշ վիճակ է, նման բան երբեք չի եղել: Մեր Սուրբ Էջմիածին քաղաքը միշտ սրբավայր է եղել, ի՞նչ է նշանակում ուժային կառույցներին բերել», — շեշտել է նա:

Հարցման այլ մասնակից, դժգոհելով վարչապետի վարած քաղաքականությունից, ասել է․ «Ինչ, որ անում է Նիկոլը, աշխարհում ոչ մի թուրք չի կարողացել անել։ Սրբազանը մեր սրբությունն է»։

Հարցվածների մեջ կային մարդիկ, ովքեր պատասխանել են, որ կողմ են սրբազանների կալանավորումներին, և ըստ նրանց՝ այդ ամենը պետք է դեռ շատ վաղուց արվեր։

«Ճիշտ են արել, խախտել են եկեղեցու օրենքները։ Կոչ են անում տեռորի, որ ժողովրդին խփեն»,- շեշտել է մի քաղաքացի։

Մեկ այլ մասնակից մեր հարցին ի պատասխան՝ ասել է, որ, եթե պետությունը որոշել է կալանավորել սրբազաններին, ապա այդպես էլ պետք էր․ «Դա պետության խնդիրն է։ Կարիք կար սրբազաններին կալանավորելու, իրենց իրենց լավ չէին պահում»։

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+