Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:32

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման մեջ․ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանին

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման մեջ․ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանին

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ, «Արմենպրես»-ին մեկնաբանել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային վերաբերող հայտարարությանը։

Այսօր ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանն սկզբում հանդես էր գալիս «Զանգեզուրի միջանցքի» դեմ, բայց այժմ տնտեսական ինտեգրացիայի գործընթացին մասնակցելու հարցում ցուցաբերում է ավելի ճկուն մոտեցում։

«Այդ ըմբռնումով է, որ ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով։ Մեր կարծիքով՝ դրանք կարող են փոխշահավետ արդյունքներ ապահովել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ հաղորդակցությունների ցանցի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների համար»,- նշել է Բադալյանը:

Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա և, ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն։

«Շահագրգիռ գործընկերների հետ քննարկումները շարունակվում են»,- հավելել է Բադալյանը։

Հայաստանի կառավարությունը, ի պատասխան Ադրբեջանի` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով ճանապարհ ապահովելու» պահանջին, առաջարկել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ներկայացնում է Հայաստանի տեսլականը տարածաշրջանում հաղորդակցությունները բացելու ուղիների վերաբերյալ։

Ապրիլին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմի համար անընդունելի են Բաքվի դիրքորոշման մեջ պարունակվող արտատարածքային վերահսկողության և «միջանցքի» բաղադրիչները։ Միևնույն ժամանակ, Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր ապաշրջափակել երկու երկրների երկաթուղային ենթակառուցվածքները, ինչպես նաև պարզեցնել երկու երկրների սահմանով բեռների անցման տարբերակը:

Հունիսի 30-ին Carnegie կենտրոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն խաղաղության գործընթացը մեռյալ կետից շարժելու համար, հնարավոր է, փորձի համոզել Ադրբեջանին հրաժարվել ՀՀ սահմանադրության պահանջներից: Նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն իսկ Հայաստանին և Ադրբեջանին առաջադրել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման սեփական ծրագիրը։ Middle East Eye պարբերականը նաև հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը հուլիսի վերջին պետք է հանդիպեն Դուբայում:

Հուլիսի 4-ին Էրդողանը հայտնել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրում Բաքվի «պահանջները հարգելու» անհրաժեշտության մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+