Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:21

Արքեպիսկոպոսներ Աջապահյանը և Գալստանյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել են հոգևորականի հետ․ ԶԼՄ

Արքեպիսկոպոսներ Աջապահյանը և Գալստանյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել են հոգևորականի հետ․ ԶԼՄ

Արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահաղյանին և Բագրատ Գալստանյանին, որոնք գտնվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նույն խցում, թույլատրվել է հանդիպել հոգևորականի հետ՝ հաղորդություն ստանալու համար, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով քրեակատարողական հիմնարկի աղբյուրներին։ 

Թերթը մանրամասնել է, որ ձերբակալված արքեպիսկոպոսներին այցելել է քրեակատարողական հիմնարկի հոգևորականը, ով թույլտվություն ունի այցելելու հաստատությունում պահվող անձանց։

Մայիսի 29-ից սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով։ Հունիսի 2-ին նա կասկածի տակ էր դրել Գարեգին Բ-ի կուսակրոնության ուխտի պահպանումը։ Մայր Աթոռից կոչ էին արել կասեցնել վարչապետի «անհեռատես և անօրինական քաղաքականությունը»:

Իշխանամետ ԶԼՄ-ում իբրև իշխանության զավթման պլանի փաստաթղթի հրապարակման վերաբերյալ նրա հայտարարությունից հետո խուզարկություններ ու ձերբակալություններ էին սկսվել, ուժայինները ներխուժել էին Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի և կաթողիկոսի՝ Էջմիածնի նստավայր: Գալստանյանը և նրա ևս 14 աջակիցներ կալանավորվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով, Աջապահյանը՝ իշխանության զավթման կոչի համար: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:

Հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության օրը, Աջապահյանը և Գալստանյանը մեկօրյա հացադուլ են հայտարարել՝ իրենց նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+