Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+4°
  • Կապան+3°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 10:46

ՔՊ բոլոր ներկայացուցիչներին պարտավորեցրել են քննադատել «հեղաշրջման պլանը»․ ԶԼՄ

ՔՊ բոլոր ներկայացուցիչներին պարտավորեցրել են քննադատել «հեղաշրջման պլանը»․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագրում» արդեն մի քանի օր բոլոր ներկայացուցիչներին պարտավորեցնում են քննադատել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «հեղաշրջման պլանը»՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման համատեքստում, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր դեմ կոնսենսուս է ձևավորվում, և ինքը չի մարսում ո՛չ եկեղեցու դեմ արշավը, ո՛չ Կարապետյանի ու սրբազանների կալանավորումը, հետևաբար հրահանգել է քննադատությունների մեջ ներառել նաև բոլոր նրանց, ովքեր կփորձեն պաշտպանել այս խմբին։

«Հուլիսի 4-ի երթը` ի պաշտպանություն Կարապետյանի, ընդհանրապես ցնցումների մեջ է գցել նրան, քանի որ տարբեր քաղաքական ուժեր են մասնակցելու, անգամ՝ Փաշինյանի նախկին թիմակիցներ»,- հավելել է թերթը։

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորված է ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու, իսկ Միքայել սրբազանը՝ իշխանության զավթման կոչի համար: Նրանք մեղքը չեն ընդունում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+