ՀՀ քաղաքացիների 41,5%-ը բացասական է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա: Այս մասին վկայում են MPG/Gallup International Association-ի կողմից ունիսի 23-25-ը Հայաստանում 1000 մարդու շրջանում անցկացված հեռախոսաային հարցման տվյալները։
Հարցվածների 23,2%-ը կարծում է, որ անհրաժեշտ է երկխոսություն Թուրքիայի հետ։ 30,8%-ն անտեղյակ է Փաշինյանի այցից, իսկ 4,5%-ը դժվարացել է պատասխանել։
Փաշինյանը Թուրքիա էր այցելել հունիսի 20-ին։ Երկրի նախագահի հետ բանակցությունների ընթացքում նա քննարկել էր Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը, Երևան-Բաքու խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







