Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:08

«Սա ճանապարհ է դեպի Թուրան», և «մենք դեմ չենք ճանապարհների բացմանը». Փաշինյանը բանավեճի է բռնվել «Ակոս» թերթի խմբագրի հետ

«Սա ճանապարհ է դեպի Թուրան», և «մենք դեմ չենք ճանապարհների բացմանը». Փաշինյանը բանավեճի է բռնվել «Ակոս» թերթի խմբագրի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում բանավիճել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ։ Վերջինս քննադատել է Հայաստանի իշխանությունների մեղմ հռետորիկան՝ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունների և սպառնալիքների ֆոնին։

«Մինչև ե՞րբ կարելի է գազանին սիրաշահել քաղցր խոսքերով։ Դա լուրջ խնդիր է։ Երբ Ձեր գործընկերները խոսում և Ձեզ դիմում են սպառնալիքների և ռազմաշունչ  լեզվով, որքա՞ն կարելի է տրամաբանական խոսքերով, համաշխարհային ընդունված մարդասիրական մոտեցումներով խնդիր լուծել։ Դրանից վիրավորվում է հայերիս արժանապատվությունը»,- նշել է Էստուկյանը։

Փաշինյանը չի համաձայնել այս գնահատականի հետ՝ նշելով, որ որոշների համար Հայաստանը կարող է «գազան» թվալ։ Նա վերահաստատել է, որ Հայաստանը չունի տարածքային հավակնություններ Թուրքիայի նկատմամբ։ Վարչապետը խոստովանել է, որ իր խոսքերը կարող են ընկալվել որպես դավաճանություն կամ հակահայկական, սակայն դրանք որակել է որպես իրավիճակին համարժեք քաղաքականություն։

Էստուկյանը հանդիպման ընթացքում բարձրացրել է նաև վտանգների հարցը, որոնք կարող են առաջանալ, եթե բացվի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է կապի Ադրբեջանը և Նախիջևանը։

«Ինչքան էլ Հայաստանը մերժի «Զանգեզուրի միջանցք» գաղափարը, չարագործության դաշինքը համառորեն պնդում է այդ միջանցքի անհրաժեշտությունը։ Նրանք չեն էլ թաքցնում, որ այդ միջանցքը նրանց սրբազան երազանքի՝ Թուրանի ճանապարհն է։ Մենք՝ հայերս, մեր առջև ունենք չարիքի դաշինք»,- նշել է Էստուկյանը։

Փաշինյանին այս մտահոգությունները հիշեցրել են անեկդոտներ, որոնցով նա կիսվել է ներկաների հետ։ Այնուհետև հավելել է, որ ինքն ընդհանրապես դեմ չէ, եթե ադրբեջանցիներն ու թուրքերն անցնեն Հայաստանի տարածքով։

«Ի՞նչ են նրանք ուզում, ուզո՞ւմ են Հայաստանի տարածքով գնալ-գալ, է, թող գնան-գան, վա՞տ է դա։ Մենք ենք դա առաջարկում մեր «Խաղաղության խաչմերուկով», ասում ենք` գնացեք։ 21-րդ դարում կարո՞ղ եք պատկերացնել զարգացած երկիր՝ փակ սահմաններով»,- ի պատասխան՝ ասել է Փաշինյանը։

Միաժամանակ, նա հորդորել է պատրաստ լինել, որ հենց բացվի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Ադրբեջանը կհայտարարի, թե սա է «Զանգեզուրի միջանցքը»։

Էստուկյանն անդրադարձել է նաև վարչապետի առաջարկին՝ փոխել «հայ-թուրքական հարաբերություններ» ձևակերպումը «Հայաստան-Թուրքիա հարաբերություններով»։ Նա ընդգծել է, որ աշխարհի հայերի միայն մեկ երրորդն է Հայաստանի քաղաքացի, իսկ մեծամասնությունն սփյուռքահայեր են, և դա պետք է հաշվի առնել Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման ժամանակ։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի վարչապետը պատասխանատու չէ աշխարհի բոլոր հայերի համար։

«Եկեք դուրս գանք դրանից: Ես այս համայնքային հանդիպումներն անում եմ, որ ասեմ՝ ժողովո՛ւրդ, ինձ վրա հույս չդնեք, ձեր համայնքներում ձեր խնդիրները լուծեք»,- ասել է նա:

Հանդիպման մասնակիցներից մեկը հարցրել է՝ արդյոք Փաշինյանն ինքը կամ իր կինը՝ Աննա Հակոբյանը, ծագումով Փոքր Ասիայի՞ց են, այսինքն՝ ներկայիս Թուրքիայի տարածքից։ Փաշինյանը պատասխանել է, որ ինքը՝ ոչ, իսկ Հակոբյանի նախնիները Գյումրից են, որի բնակչության մեծ մասը պատմականորեն գաղթել է Կարսից։

Հիշեցնենք, որ Էստուկյանը 2024-ի հուլիսին Armenia Today-ի հարցազրույցում «անիմաստ և ծիծաղելի» էր անվանել Հայաստանի իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու վերաբերյալ հայտարարությունները։

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+