Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:37

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հերքել է Ադրբեջանի լրտեսության մեղադրանքները

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հերքել է Ադրբեջանի լրտեսության մեղադրանքները

Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության (ԵՄԴԱ) ղեկավար Մարկուս Ռիտերը կրկին հերքել է Ադրբեջանի մեղադրանքները հետախուզական գործունեության վերաբերյալ: Ռիտերի խոսքերը մեջբերել է «Արմենպրես»-ը։

«Ադրբեջանը չի ցանկանում մեզ հետ համագործակցել, նույնիսկ պահանջում է, որ հեռանանք, և դիտորդական առաքելությունը համարում է լրտեսական ցանց, որի ներկայացուցիչներն զբաղված են հետախուզական աշխատանքներ իրականացնելով, մինչդեռ այդ ամենն իրականության հետ որևէ առնչություն չունի, մենք գաղտնի ծառայություն չենք, մեր միակ նպատակը Հարավային Կովկասում լարվածության կանխարգելումն է և Հայաստանին օգնելը, որպեսզի հայկական կողմն ունենա լավ դիրքեր բանակցությունների գործընթացում, որն ավելի արդյունավետ է ընթանում, եթե չեն լինում կրակոցներ»,- ընդգծել Ռիտերը։

Նա նշել է, որ 2023 թվականին՝ առաքելության աշխատանքն սկսելուց հետո, սահմանային միջադեպերի թիվն զգալիորեն նվազել է։

«Օրինակ՝ երկու տարի առաջ ՀՀ ԱԳՆ-ն մեզ խնդրեց, որպեսզի դիտարկումներ անցկացնենք Խաչիկ գյուղի հատվածում, քանի որ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները Նախիջևանից կրակում են գյուղացիների ուղղությամբ՝ խաթարելով հողագործական աշխատանքների ընթացքը, բայց երբ սկսեցինք դիտարկումներ անցկացնել այդ տարածքում՝ կանգնելով տեսանելի հեռավորության վրա, կրակոցները դադարեցին»,- պարզաբանել է ԵՄԴԱ ղեկավարը։

Ռիտերը նաև նշել է, որ առաքելության զեկույցներն ուղարկվում են միայն Բրյուսել և հասանելի չեն ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին։

Հունվարի 30-ին ԵՄ Խորհուրդը երկու տարով երկարաձգել էր Հայաստանում ԵՄԴԱ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատը։ Այն կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+