Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:24

Էկրան կբարձրանա սփյուռքի միջոցներով նկարահանվող խաղարկային վավերագրական «Լուսավորիչ» ֆիլմը․ ԶԼՄ

Էկրան կբարձրանա սփյուռքի միջոցներով նկարահանվող խաղարկային վավերագրական «Լուսավորիչ» ֆիլմը․ ԶԼՄ

Մինչև աշուն էկրան կբարձրանա սփյուռքի միջոցներով նկարահանվող խաղարկային վավերագրական «Լուսավորիչ» ֆիլմը, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ֆիլմի ստեղծագործական թիմում իր աղբյուրներին։

Ֆիլմը նկարահանվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ և «Պարտնյոր ֆիլմ»-ի հետ համագործակցությամբ: Պրոդյուսերն է Տիգրան Մանասյանը, ռեժիսորը՝ Վագա Վարդանյանը:

Ըստ թերթի՝ ֆիլմում նկարագրված են Հայաստանում քրիստոնեության տարածման ժամանակաշրջանը, միջազգային քաղաքական իրավիճակը և այլ պատմական իրողություններ:

Լրատվականի տեղեկությամբ՝ ֆիլմի հիմնական նպատակը ռուսախոս շրջանակներում հայոց պատմության հանրայնացումն է, համացանցի ռուսալեզու տիրույթում հայկական մշակույթի քարոզն ու տարածումը:

Թերթը հիշեցրել է, որ նույն թիմի նկարահանած «Արտավազդ Երկրորդ. Հռոմի և Պարթևստանի միջև» ֆիլմը լայն արձագանք էր ստացել, և տեղեկացրել, որ ընթանում են ավելի խոշորամասշտաբ ֆիլմի ստեղծման աշխատանքներ` նվիրված Տիգրան Մեծի գահակալության տարիներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+