Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:41

ՔԿ-ն հայտնել է Ճամբարակում պայթյունի հետևանքով 4 անձի մահվան և քրգործ հարուցելու մասին

ՔԿ-ն հայտնել է Ճամբարակում պայթյունի հետևանքով 4 անձի մահվան և քրգործ հարուցելու մասին

Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի առթիվ, որի հետևանքով մահացել է 4 անձ, ՀՀ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ, հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ըստ նրա՝ գործերն առնչվում են ՔՕ 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 6 տարով):

Ավդալյանը նշել է, որ պայթյունի հետևանքով 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն:

Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել, ահազանգը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն ստացել էր հունիսի 11-ին՝ ժամը 8:34-ին: Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի էր ունեցել պայթյուն։

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, կազմակերպվել է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:

Տուժածների առողջական վիճակը, ըստ առողջապահական գերատեսչության, գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորն ստանում են համապատասխան բուժօգնություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+