Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:29

Ադրբեջանի սահմանը չէին հատել. Սյունիքի մարզպետը՝ անչափահաս տղաների մոլորվելու մասին

Ադրբեջանի սահմանը չէին հատել. Սյունիքի մարզպետը՝ անչափահաս տղաների մոլորվելու մասին

Սյունիքի մարզի 2 անչափահաս բնակչի (17-ամյա Կարեն Արմենի Ջհանգիրյանի և Անդրեյ Արմենի Գյագունցի) ՝ սահմանը հատելու լուրն ընդամենը վարկած էր, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Այսպես է նա մեկնաբանել ԱԱԾ-ի հաղորդագրությունը, որը հունիսի 6-ին նախ հայտարարել էր անչափահաս բնակիչների մոլորվելու և Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին, ապա նույն օրը երեկոյան տեղեկացրել, որ տղաները հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանում՝ հերքելով տեղեկությունը, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները:

«Տղաները մոլորվել էին, այդ հատվածներում կապ չկար։ Նրանք Ադրբեջանի սահմանը չէին հատել, կարծում եմ՝ սպասել են մութն ընկնի, որ վերադառնան»,- պարզաբանել է Ղուկասյանը։

Անդրադառնալով սահմանային կրակոցներին՝ նա նշել է, որ մարզում գիշերային ժամերին մերթընդմերթ կարճատև կրակոցների ձայներ են լսվում, սակայն բնակավայրերի ուղղությամբ չեն։ 

«Այդ կրակոցները լսելի են, նպատակները կարող են խիստ տարբեր լինել։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Ցերեկային ժամերին կրակոցներ չկան, ուստի գյուատնտեսական աշխատանքներին չեն վնասում»,- մանրամասնել է մարզպետը։ 

Դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել՝ առևանգման հատկանիշներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+