Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:47

Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ նախագահը գործի է դրել Ազգային գվարդիան՝ առանց նահանգի խնդրանքի կամ համաձայնության

Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ նախագահը գործի է դրել Ազգային գվարդիան՝ առանց նահանգի խնդրանքի կամ համաձայնության

Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ նախագահն Ազգային գվարդիան գործի է դնում՝ առանց նահանգի խնդրանքի կամ համաձայնության, տեղեկացնում է CNN-ը:

Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով շուրջ 300 ազգային գվարդիացիներ հունիսի 8-ին տեղակայվել են Լոս Անջելեսի տարածքում՝ դաշնային անձնակազմի և գույքի պաշտպանությունն ապահովելու համար։ Բացի այդ, պատրաստ են տեղակայել նաև 500 ծովային հետևակայիններ։

Ցուցարարներն այստեղ հրկիզել են առնվազն երկու ինքնավար մեքենա։ Լոս Անջելեսի կենտրոնական շրջանն ամբողջությամբ հայտարարվել է անօրինական հավաքի գոտի։ Լոս Անջելեսի կենտրոնական շրջանում իրավապահները հունիսի 8-ի ակցիայի ժամանակ պայթուցիկ լուսային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառել՝ մարդկանց ցրելու համար:

Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգը դատական հայց է ներկայացնելու Թրամփի վարչակազմի դեմ՝ Ազգային գվարդիայի տեղակայման կապակցությամբ՝ այն անվանելով սադրիչ քայլ։ Նյուսոմն ու Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը կոչ են արել դադարեցնել դաշնային զորքերի ներկայությունը։

Նահանգներում արդեն երրորդ օրն անընդմեջ բախումներ են իրավապահների և ցուցարարների միջև: Մայիսի 30-ին ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել էր արտաքսել 500 000 ներգաղթյալի։ Հայաստանի շուրջ 2808 քաղաքացի երկրում ապօրինի ներգաղթյալների դեմ Թրամփի քաղաքականության շրջանակներում կարտաքսվի ԱՄՆ-ից։ 2024 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում ավելի քան 1,4 միլիոն ոչ ռեզիդենտ անձ էր հաշվառվել։ Այս ցուցակը գլխավորում են Մեքսիկան և Սալվադորը՝ համապատասխանաբար ավելի քան 252 000 և 203 000 դեպքերով:


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+