Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:20

Կստիպենք աշխարհին լսել մեր երաժշտությունը․ Արամ Խաչատրյան

Կստիպենք աշխարհին լսել մեր երաժշտությունը․ Արամ Խաչատրյան

Հունիսի 6-ին լրացել է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, 20-րդ դարի համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի 122-րդ տարեդարձը։ Խաչատրյանի աշխատանքներն ընդգրկում են բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտներ, ֆիլմերի երաժշտություններ և այլն։

Առաջին մեծ գործը «Դաշնամուրի կոնցերտն» է (1936), որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ հարմոնիաներով, թովիչ ռիթմերով, վիրտուոզությամբ, իմպրովիզացիաներով և զգացական մեղեդիներով։

Նա միջազգային ճանաչում ստացել է իր բալետային երաժշտությամբ։ Կոմպոզիտորն իր ստեղծագործությունների մեծ մասն ստեղծել է 10 տարվա ընթացքում՝ 1936-1946 թվականներին՝ նախորդելով և հաջորդելով երկրորդ համաշխարհային պատերազմը։

1956 թվականին «Սպարտակ» բալետի բեմադրությունից հետո Խաչատրյանի անունն ուղղակի թնդաց ամբողջ աշխարհում, իսկ «Գայանե» բալետով նա օտարեկրացիներին լավագույնս մատուցեց հայկական մշակույթը: Ըստ Ջոնաթան ՄաքԿոլլումի և Էնդի Ներսեսյանի՝ Խաչատրյանի երաժշտությունն այս երկու բալետների համար կարող է դասվել ամբողջ աշխարհում ամենաճանաչված դասական երաժշտությունների շարքին։ Իսկ նրա «Սուսերով պարն» աշխարհում ամենաշատ կատարվող ստեղծագործություններից մեկն է։

«Եթե ես իմանայի, որ «Սուսերով պարն» այսպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործություններին, ապա երբեք այն չէի գրի»,- ասել է կոմպոզիտորը։

Խաչատրյանը միշտ շեշտը դրել է իր հայկական արմատների վրա։

«Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ։ Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը։ Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»»,- նշել է նա։

Հունիսի 6-ին Երևանում մեկնարկել էր Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի անցկացվում է «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Մրցույթին այս տարի մասնակցում է նախնական փուլում ժյուրիի կողմից ընտրված 18 դիրիժոր՝ աշխարհի 12 երկրից (Ֆրանսիա, Արգենտինա, Հայաստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Լատվիա, Թայվան, Ավստրալիա, Չինաստան, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա)։ Մրցույթի պարտադիր պահանջներից է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումը։ Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 12-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+