Հայաստանի վարրապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր կայացած հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում են ՀՀ կառավարությունից:
Փաշինյանը շնորհավորել է նախագահ Փեզեշքիանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։ Նրանք քննարկել են նաև Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցերը:
Մայիսի 21-ին ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել էր, որ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցության ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանին։
Երևանը հունվարին վերահաստատել էր՝ բարձր է գնահատում Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







