Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր» (Իտալիա) հանդիպումն ավարտվել է ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 5։0 հաշվով։
Մյունխենի «Ալյանս Արենայում» կայացած խաղում գոլերի հեղինակներ են դարձել պաշտպան Աշրաֆ Հակիմին, հարձակվող Դեզիրե Դուեն (դուբլ), Խվիչա Կվարացխելիան և Սինա Մայուլուն։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց խաղի 62-րդ րոպեին։
Մայիսի 7-ին Մխիթարյանը հայտարարել էր, որ Իտալիայի սիրտը զարկում է սև ու կապույտ գույներով և հաղթանակի հույս էր հայտնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







