Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:01

Վարդան Ղուկասյանին հրապարակված տեսանյութի համար մեղադրում են մանկապղծության մեջ․ ԶԼՄ

Վարդան Ղուկասյանին հրապարակված տեսանյութի համար մեղադրում են մանկապղծության մեջ․ ԶԼՄ

«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ում մեղադրում են մանկաղծության համար, «Հրապարակ»-ին հայտնել է կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանը։

Նա լրատվականին հայտնել է, որ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 28-ին:

«Գործը ծավալուն է, կարող է մի քանի օր տևել, ինչպես գիտենք, այսքան երկարաձգման պատճառը փաստերի առկայությունն էր, որ պետք է ապահովեինք: Սպասենք, տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Կարծում եմ՝ արդարությունն անպայման կհաղթի, քանի որ ՀՀ դատախազության կողմից Ղուկասյանի մասին ուղարկված հերյուրանքները ոչ մի կապ չունեն իրականության հետ»,- ասել է նա:

Խուդավերդյանը պարզաբանել է, որ շուրջ երկու տարի առաջ Ղուկասյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Գավառում մայրը երեխաներին ենթարկում սեռական բռնության, հետո նկարում այդ ամենը և վաճառում տեսանյութը։

«Ղուկասյանի հաղորդումից հետո այդ կինը կալանավորվել է, գուցե Ղուկասյանը չպետք է բաց տեսանյութը տեղադրեր, պետք է երեխաների դեմքը փակեր, նրա միակ սխալը դա էր, այժմ դա համարում են մանկապղծություն և տարածում են կեղծ տեղեկություններ, բայց Ղուկասյանը կանխել է բազմաթիվ մանկապղծություններ: Տեսնում էինք, թե ինչպես է եթերի ժամանակ զանգահարում տարբեր տեղեր, հարցեր լուծում»,- ասել է Խուդավերդյանը։

2023 թվականի օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է, նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին նա ձերբակալվել էր։ Օգոստոսի 20-ին կինը կալանավորվել էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+