Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:12

Թուրք նախարարը հայտնել է «Զանգեզուրի միջանցքն» առաջիկա 3-4 տարում իրագործելու ծրագրերի մասին

Թուրք նախարարը հայտնել է «Զանգեզուրի միջանցքն» առաջիկա 3-4 տարում իրագործելու ծրագրերի մասին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը նախատեսվում է իրականացնել «առաջիկա 3-4 տարիների ընթացքում», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ նախագիծը «Թուրքիան կկապի թուրքական աշխարհի հետ»։ Ուրալօղլուն նաև հայտարարել է, որ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան շարունակում են նախագծի իրականացման աշխատանքները:

2024 թվականի մայիսին Ուրալօղլուն հայտարարել էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» հնարավոր կլինի լիարժեք շահագործել 2028-29թթ.։  Նա չէր բացառել, որ այդ միջանցքը կարող է անցնել Իրանի ու Հայաստանի տարածքով։ Փետրվարին Ուրալօղլուն հայտնել էր, որ Անկարան «Զանգեզուրի միջանցքի» երկու տարբերակ է քննարկում, և եթե Հայաստանի հետ խնդիրներ առաջանան, 43 կմ երկարությամբ երթուղին կարող է անցնել նաև Իրանով։

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Երևանի համար անընդունելի է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը «միջանցքի տրամաբանությամբ»: Ապրիլին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմի համար անընդունելի են Բաքվի դիրքորոշման մեջ պարունակվող արտատարածքային վերահսկողության և միջանցքի բաղադրիչները։ Միևնույն ժամանակ, Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր ապաշրջափակել երկու երկրների երկաթուղային ենթակառուցվածքները, ինչպես նաև պարզեցնել երկու երկրների սահմանով բեռների անցման տարբերակը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+