Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:33

Ուղղված է պատմական փաստերի խեղաթյուրմանը․ «Գեղարդ»-ը դատապարտել է Հորդանանում Ադրբեջանի կազմակերպած միջոցառումը

Ուղղված է պատմական փաստերի խեղաթյուրմանը․ «Գեղարդ»-ը դատապարտել է Հորդանանում Ադրբեջանի կազմակերպած միջոցառումը

«Գեղարդ» հիմնադրամը դատապարտել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում կազմակերպված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի մշակութային ժառանգության հետքերով» գիտաժողովը։

Հիմնադրամը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից նման միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպումն ակնհայտորեն նպատակաուղղված է շինծու «Արևմտյան Ադրբեջան» հասկացության միջազգայնացմանը։

«Ադրբեջանի այս գործողությունները վկայում են տարածաշրջանային կայունությունը խաթարելու և պատմական իրականությունը խեղաթյուրելու Բաքվի հետևողական ռազմավարության մասին։ Տարբեր երկրներում «Արևմտյան Ադրբեջան» անհիմն ձևակերպման օգտագործմամբ նման միջոցառումների կազմակերպումն ուղղված է պատմական փաստերի խեղաթյուրմանն ու տարածաշրջանում լարվածության պահպանմանը»,- նշել են հիմնադրամից։

Ըստ հաղորդագրության՝ Հորդանանում Ադրբեջանի դեսպանատանը բացվել է նաև «Արևմտյան Ադրբեջանի մշակույթը» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են գորգեր, հագուստներ, զենք-զրահ, ինչպես նաև՝ իբրև թե Երևանում հատված Սեֆյան ժամանակաշրջանի 5 մետաղադրամ։

Միջոցառմանը մասնակցել է նաև Հորդանանի փոխվարչապետ Մուհամմադ Ալ-Մալքավին, ով հանդիսանում է նաև «Մերձավոր Արևելքում խաղաղության մշակույթի միության» ղեկավար, բարձր է գնահատել «բարեկամ և եղբայրական» երկու ժողովուրդների միջև առկա մշակութային կապերն ու ընդհանուր արժեքները:

«Լրջագույն անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյան և համապատասխան կառույցները ոչ մի ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ կազմակերպված գիտաժողովն ու միջոցառումները նվիրված են հորինված քարոզչական միֆ «Արևմտյան Ադրբեջանին» և միտված են ծառայել արաբ ժողովրդին մշտապես բարեկամաբար տրամադրված հայ ժողովրդի տարածքային և պատմամշակութային ժառանգության յուրացմանը»,- շեշտել է հիմնադրամը։

Մայր Աթոռը դատապարտել էր ապրիլի 8-ին Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը։ Աթոռը դատապարտել էր նաև Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը, որտեղ հայկական հուշարձանները «աղվանական» էին ներկայացրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+