Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:59

Արարատ Միրզոյանի ծեծի գործով ամբաստանյալին դատարանը շուրջ 2 տարվա ազատազրկման է դատապարտել

Արարատ Միրզոյանի ծեծի գործով ամբաստանյալին դատարանը շուրջ 2 տարվա ազատազրկման է դատապարտել

Թարմացում

12:46

ՀՀ գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հայտնել են, որ դատական ակտն ստանալուց հետո վերաքննիչ բողոք են ներկայացնելու։

11:45

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 14-ին դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ կայացած նիստում 3 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման է ենթարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի գործով ամբաստանյալ Արա Բադոյանին, Armenia Today-ին հայտնել է քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։

Նա հստակեցրել է, որ 3 տարի, 6 ամիս ժամկետին հաշվակցվել է Բադոյանի՝ անազատության մեջ գտնված 1 տարի, 6 ամիս, 7 օրը։

«Վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի, 11 ամիս, 23 օրը, Քրեական հին՝ 2003 թվականին ուժի մեջ մտած օրենսգքրի 225 հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը-խմբ․)»,- հավելել է Ռաֆայելյանը։

Խոսնակն, անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, թե դատարան Բադոյանի համար շտապօգնություն են կանչել, նշել է, որ նիստի ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել։

2020-ի 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 10-ի գիշերը, որին նախորդել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կրակի դադարեցման փաստաթղթի ստորագրումը, Երևանում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել, ծեծի էր ենթարկվել այդ ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Միրզոյանը։ 2020-ի հունվարին ԱԱԾ-ն հայտնել էր, որ կալանավորվել են Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված կեցավայրից հափշտակություն կատարած անձինք։ Բադոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ կառավարության շենքի մոտ ամբոխ հավաքելու և զանգվածային անկարգություններ կատարելու, Միրզոյանին հարվածներ հասցնելու համար: Բադոյանին 2023-ի օգոստոսին ազատ էին արձակել, 2023-ի նոյեմբերին կրկին կալանավորել էին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+