Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:52

Կառավարությունը հավանություն տվեց «Գավառի մանկատունը» լուծարելու նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Գավառի մանկատունը» լուծարելու նախագծին

ՀՀ կառավարությունը մայիսի 8-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և այնտեղ խնամվող երեխաներին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ վերաուղեգրելու նախագծին։

Նախագծում նշվում է, որ այն ընդունելու արդյուքում կապահովվի երեխաների հետագա խնամքն ընտանեկան միջավայրին մոտ տներում, կբարելավվի նրանց կյանքի որակը, կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակության մեջ։

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Երևան քաղաքում, Տավուշի, Կոտայքի և Շիրակի մարզերում: Հիմնադրամի գործունեությունը ենթադրում է ընտանեկան տիպի խնամք հատուկ դասընթացներ անցած ՍՕՍ ամուսնական զույգերի կամ ՍՕՍ ընտանիքի ղեկավարների (խնամք իրականացնողներ) կողմից:

«Ընտանեկան տիպի խնամքն իրականացվում է հիմնադրամի կողմից տրամադրված առանձին տներում, որոնք ապահովված են երեխաների խնամքն ու դաստիարակությունը պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ գույքով և պայմաններով: Յուրաքանչյուր տանը կարող է առավելագույնը 6-8 երեխայի խնամք կազմակերպվել խնամք իրականացնողների կողմից՝ 24/7 ռեժիմով, բացառությամբ շաբաթվա ընթացքում մեկ հանգստյան օրվա և արձակուրդների ժամանակահատվածի, որի ընթացքում երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվում են ընտանիքների օգնականները»,- ասված է նախագծում։

Հիմնադրամի հետ 5 տարի ժամկետով պայմանագիր կկնքվի, իսկ «Գավառի մանկատան» անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի «Օթևան» ՊՈԱԿ-ին՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ։

2025-ի հունվարին սոցապնախար Նարեկ Մկրտչյանը հայտնել էր մանկատան աշխատանքների վերակազմակերպման նախաձեռնության մասին։ Նա նշել էր, որ երեխաների համար ընտանեկան միջավայրին մոտ հնարավորություն են ուզում ստեղծել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+