Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:13

Թրամփը հայտարարել է Եմենում հուսիթների դիրքերին ամերիկյան հարվածները դադարեցնելու մասին

Թրամփը հայտարարել է Եմենում հուսիթների դիրքերին ամերիկյան հարվածները դադարեցնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները դադարեցնում են հարվածները Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթների դիրքերին:

«Հուսիթներն ասացին, առնվազն մեզ, որ այլևս չեն ցանկանում կռվել։ Նրանք չեն ուզում կռվել, և մենք դա հարգում ենք։ Մենք կդադարեցնենք ռմբակոծությունները։ Նրանք կապիտուլացվել են»,- Թրամփի խոսքերը մեջբերում է AP-ն։

Նախագահի խոսքով՝ հուսիթները խոստացել են այլևս չհարձակվել Կարմիր ծովի և Բաբ Էլ-Մանդեբի նեղուցի նավերի վրա:

Ավելի ուշ Օմանի ԱԳ նախարար Բադր Ալ-Բուսաիդին հայտնել է, որ ԱՄՆ-ն և «Անսար Ալլահը» Օմանի միջնորդությամբ պայմանավորվել են հրադադարի մասին:

«Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում կողմերը պարտավորվում են զերծ մնալ միմյանց վրա ցանկացած հարձակումից, ներառյալ Կարմիր ծովում և Բաբ Էլ-Մանդեբի նեղուցում ամերիկյան նավերի վրա հարձակումները, ինչը թույլ կտա ապահովել նավագնացության ազատությունը և վերացնել միջազգային առևտրի խոչընդոտները»,-հայտնել է նախարարը:

2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական գործողության մեկնարկից հետո հուսիթներն սկսել էին հարվածներ հասցնել Եմենի ափերի մոտ գտնվող առևտրային նավերին։ Մարտի 15-ին Թրամփն ԱՄՆ ԶՈւ-ին հրամայել էր ռազմական գործողություններ սկսել շարժման դեմ։ Նա նաև Իրանին կոչ էր արել անհապաղ դադարեցնել հուսիթներին աջակցելը։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր «Անսար Ալլահի» դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+