Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքի մոտոցիկլետների գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ալ Ալամ» հեռուստաալիքին։
Նշվում է, որ հրդեհի տարածքում խիտ ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ ջոկատներ։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեն հաղորդվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







