Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:36

«Արցախ» կամերային նվագախումբը Նարեկ Հախնազարյանի և Սերգեյ Խաչատրյանի հետ հանդես կգա աննախադեպ համերգով

«Արցախ» կամերային նվագախումբը Նարեկ Հախնազարյանի և Սերգեյ Խաչատրյանի հետ հանդես կգա աննախադեպ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ, որի ընթացքում ելույթ կունենա «Արցախ» կամերային նվագախումբը՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ, հայտնել են համերգի կազմակերպիչները։

Համերգը տեղի կունենա մայիսի 5-ին՝ ժամը 19:30-ին։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Նարեկ Հախնազարյանն է, մենակատարը՝ Սերգեյ Խաչատրյանը։

Ծրագիրն ընդգրկում է Բարտոկի Ռումինական ժողովրդական պարեր, Հարությունյանի Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան), ինչպես նաև Միրզոյանի Շուշանիկ, Շոստակովիչի Կամերային սիմֆոնիա դո մինոր, Օպուս 110ա ստեղծագործությունները։

Այս համերգը երկու աշխարհահռչակ արտիստների առաջին համագործակցության փորձը չէ․ Նարեկն ու Սերգեյը բազմիցս միասին հանդես են եկել ելույթներով թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում՝ ներկայացնելով ու տարածելով հայ կատարողական դպրոցի վարպետությունն ու հայկական մշակույթը։ Սա արտիստների առաջին համագործակցությունն է դիրիժոր-մենակատար ձևաչափով, նշված է հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+