ԱՄՆ-ում վիզայով սահմանված ժամկետից երկար մնալը կարող է հանգեցնել Միացյալ Նահանգներ մուտքի մշտական արգելքի, հայտնել է Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը։
«Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,- զգուշացվում է ԱՄՆ դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
Ապրիլի 14-ին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը քաղաքացիներին կոչ էր արել խստորեն հորդորել ԱՄՆ-ում անօրինական կերպով գտնվող իրենց ծանոթներին ինքնակամ լքել երկիրը։ Հակառակ դեպքում՝ այդ քաղաքացիներին կբացահայտեն պետական մարմինները:
Կարդացեք նաև՝
Փորձագետը գնահատել է Թրամփի վարչակազմի օրոք տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







