Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:37

Փոքր և միջին ձեռնարկատերերը բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց

Փոքր և միջին ձեռնարկատերերը բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց

Փոքր և միջին ձեռնարկատերերը բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կասեցնել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի 5%-ից 10% բարձրացումը։

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, որը միացել էր ցուցարարներին, փոքր և միջին բիզնեսին հասցված վնասը կապել է իշխանությունների կողմից երկրում մենաշնորհ հաստատելու մտադրության հետ, ինչը, ըստ նրա, տեղի է ունենում քաղաքական դաշտում բռնապետություն հաստատելու փորձերին զուգընթաց։

«Մի կողմից տեսնում ենք քաղաքական համակարգում դիկտատուրայի կառուցում, հաջորդ կողմից պետք է մոնոպոլիայի կառուցում գնա, որ կառավարելի լինի։ Իհարկե մոնոպոլիան էլ հանգեցնում է տնտեսական քաղաքականության տապալման, աղքատության բարձրացման, գործազրկության աճի, գների թանկացման»,- բացատրել է նա։

Սարգսյանը չի բացառել, որ նման պայմաններում բիզնեսներն ստիպված կլինեն փակվել ինչպես առևտրի, այնպես էլ ծառայությունների ոլորտում։

«Մարզերում ահազանգեր ունեցանք, որ փակումներ են գրանցվել, նույնը վերաբերելու է Երևանին, որովհետև ուղղակի անհնար է այս եղանակով աշխատել։ Ավելին ասեմ, եթե թույլ ենք տալիս, որ կառավարությունն այս չարիքն անցկացնի, այսինքն՝ ուժի մեջ պահի, հաջորդ տարի արդեն ստիպելու է, որ գնան ԱԱՀ-ի դաշտ»,- պարզաբանել է Սարգսյանը։

Աուդիտորների պալատի ղեկավարի խոսքով՝ եթե ձեռնարկատերերը հիմա հրաժարվեն պայքարից, ապա հաջորդ տարի նրանք այստեղ կհավաքվեն ոչ թե 10%-ի, այլ 33%-ի դեմ։ 

Ոսկու առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկն ասել է, որ կառավարությունն այս որոշումը կայացրել է առանց համապատասխան դաշտն ուսումնասիրելու։

«Մենք այն մարդիկ ենք, որ հայրենասերներ ենք, մնացել ենք հայրենիքում։ Մի՛ հասցրեք նրան, որ գնանք հեղափոխության»,- նշել է նա։

Հագուստի առևտրով զբաղվող տնտեսվարողներից մեկն էլ կառավարության գործելակերպն անվանել է «ռեկետ»։ Ըստ նրա՝ Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության վարչության պետ Օրի Ալավերդյանը հարցազրույց է տվել, որտեղ պնդել է, եթե չկա վաճառքի փաստաթուղթ, ապա իրենց համար մեկ է, թե ով կվճարի դրա 10%-ը՝ փո՞քրը, թե՞ մեծը։

«Ես հասկանում եմ, որ դուք շատ խելացի եք, բայց մեզ պետք են նաև ժողովուրդ սիրող մարդիկ։ Այխմանին եք նմանվում՝ «կոնցլագերները կառուցել են շատ գրագետ ինժեներները, երեխեքին թունավորել են լավ բժիշկները․․․»։ Ի՞նչ է նշանակում՝ մեզ համար մեկ է, բա դա ռեկետ չէ՞»,- ասել է նա։

2024-ի մայիսի 2-ի նիստում կառավարությունը որոշել էր բարձրացնել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը՝ գործող 5%-ի փոխարեն սահմանելով 10% սահմանաչափ։ Փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը չբարձրացնելու և օրենքը կասեցնելու պահանջով բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել հունվարի 13-ին, 23-ին, 27-ին, 30-ին և փետրվարի 5-ին։

Փետրվարի 7-ին խորհրդարանում տնտեսվարողների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումից հետո գործարարները հայտարարել էին, որ այն արդյունք չի տվել։ Նրանք տեղեկացրել էին, որ շարունակելու են բողոքի ակցիաները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+