Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:20

Շահրամանյանն Արցախ ուղարկված 467 մլն դոլարի հարցով նամակ կուղարկի իրավապահ մարմիններին

Շահրամանյանն Արցախ ուղարկված 467 մլն դոլարի հարցով նամակ կուղարկի իրավապահ մարմիններին

Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիայի մասնակիցները նախագահ Սամվել Շահրամանյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ առաջիկա օրերին նա դիմի իրավապահ մարմիններին, լրագրողներին ասել է ապրիլի 18-ին Արցախի ակցիայի մասնակից Նահապետ Սարգսյանը:

Նա այս մասին խոսել է՝ անդրադառնալով այդ օրն իրենց հնչեցրած պահանջներին: Դրանք վերաբերում էին ՀՀ-ից Արցախ ուղարկած 467 մլն դոլարին։

Մասնավորապես, Շահրամանյանը կդիմի ՀՀ գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեին, Ազգային անվտանգության ծառայությանը։ 

Ապրիլի 18-ին հանրահավաքի կազմակերպիչ Արթուր Օսիպյանը հայտարարել էր, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախ է ուղարկվել առնվազն 467 մլն դոլար, սակայն այդ գումարին տիրացել է 48 ընտանիք»։ Նա պահանջել էր, որ Արցախի նախագահը կապվի դատախազության հետ և կոչ անի անցկացնել արագացված քննություն՝ պաշտոնյաների կողմից հափշտակված միջոցների գործով։

Սարգսյանը հավելել է, որ նամակի պատասխաններն ստանալուց հետո հանդիպում կունենան այն կառույցում, որտեղ հարցը կքննեն, ընդգծել՝ հանդիպմանը կգնան Շահրամանյանի հետ։

«Որ կառույցը մեզ ընդունի, այդ կառույցին էլ ներկայացնելու ենք ընդհանուր բոլոր խնդիրները, նշելու ենք, թե որ ոլորտի հետ է կապված թալանը։ Մենք մեկտեղել ենք քաղաքացիների տեղեկությունները»,- ասել է նա։

Վերջինս ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ամեն օր խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, և հուսով են, որ այդ համատեքստում իրենց կընդունեն։

Ապրիլի 18-ին Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Դանիելյանը նշել էր, որ արցախցիների՝ «թալանի» վերաբերող պահանջը գտնվում է Հայաստանի դատախազության իրավասության ներքո։ Նա այդ ակցիան սադրանք էր որակել։ Ավելի ուշ նախագահ Շահրամանյանը դուրս էր եկել ցուցարարների մոտ և ասել, որ պատրաստ է նրանց հետ գնալ դատախազություն և Քննչական կոմիտե։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+