Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:01

Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 76 կգ քաշային կարգում Աննա Ամրոյանն արծաթե մեդալ է նվաճել, Միլենա Խաչատրյանը դարձել է փոքր արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Ամրոյանը պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 95 կգ և 100 կգ, հրում վարժությունում՝ 126 կգ ու 131 կգ։ Երկամարտի 231 կգ արդյունքով Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:

Խաչատրյանը պոկել է 95 կգ: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 121 կգ, 128 կգ, 131 կգ: Երկամարտի 226 կգ արդյունքով Միլենան 6-րդն է:

Հայաստանը ԵԱ-ում ավելի վաղ երկամարտի 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել:

Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսին արժանացել էին 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդրա Գրիգորյանը, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը։ 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ) դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+