Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

Սամվել Բաբայանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում․ ԶԼՄ

Սամվել Բաբայանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում․ ԶԼՄ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միացյալ հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում, հայտնել է «Հրապարակ»-ը։

Ապրիլի 15-ին Արցախի խորհրդարանն ընդունել էր սահմանադրական փոփոխություններ, որոնցով Արցախի նախագահի պաշտոննը պահպանվում է։ Ըստ փոփոխությունների՝ մայիսի 21-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորությունների ժամկետի ավարտից հետո խորհրդարանը կկարողանա նոր նախագահ ընտրել 22 պատգամավորի ձայներով։

Թերթի տվյալների համաձայն՝ Շահրամանյանը չի մանրամասնել՝ առաջադրվելո՞ւ է նախագահի պաշտոնում, թե՞ ոչ։ Նա միայն կոչ է արել ընդունել փոփոխություններ՝ նախագահի ինստիտուտը չլուծարելու համար։

«Շահրամանյանն անհետացել է, մի կողմ քաշված՝ հետևում է արցախցիների օր-օրի խորացող խնդիրներին և պայքարին, բայց գրեթե ոչ մի տեղ չի երևում։ Նա ո՛չ արցախցիների՝ մարտի 29-ի հանրահավաքին երևաց, ո՛չ այցելեց Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան, մինչդեռ ենթադրվում էր, որ պետք է հրապարակային ելույթներ ունենար և այդ պայքարն առաջնորդեր»,- գրել է թերթը։

Թերթը պնդում է, որ Շահրամանյանի վարքագիծը նորություն չէ, նրան «վերահսկում» է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, որին վստահվել է «Շահրամանյանին չեզոքացնելու կարևոր խնդիրը»։

«Դժվար է ասել, թե Աբազյանն ինչ է խոստացել Շահրամանյանին և ինչով է նրան պահում «կոնտրոլի» տակ, բայց արցախյան շրջանակները համարում են, որ Արցախի նախագահը սխալ ճանապարհով է գնացել և հրաժարվել է իր պաշտոնական պարտականությունները կատարելուց»,- հավելել է թերթը։

Սեպտեմբերի 28-ին Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում էր գոյություն ունենալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+