Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում հաղթել է Ուզբեկստանի ընտրանուն, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 2։0 հաշվով։
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով առավելություն էր հասել Մալայզիայի նկատմամբ՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







