Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:25

Դատարանը Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործով արդարացրել է 72-ամյա Ալբերտ Առստամյանին

Դատարանը Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործով արդարացրել է 72-ամյա Ալբերտ Առստամյանին
Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործով արդարացվել է 72-ամյա Ալբերտ Առստամյանին։ Քրեական գործը քննել է դատավոր Արման Հովհաննիսյանը, որը հայտարարել է, թե Առստամյանին մեղսագրվող ՔՕ 297-րդ հոդվածի առաջին մասով սահմանված հանցակազմն ապացուցված չէ։ Արդարացման վճռին հետևող լրացուցիչ դատալսումը նշանակվել է մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին։ Օգոստոսի 23-ի երեկոյան, երբ վարչապետն այցելել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն, 71-ամյա Առստամյանը 9-րդ հարկի իր պատուհանից խնձոր էր նետել նրա ուղղությամբ։ Նույն օրն իրավապահները բերման էին ենթարկել տղամարդուն։ ՔԿ-ն նրա դեմ քրեական վարույթ էր հարուցել ՔՕ 297 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով, որով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը երկու տարի է։ Օգոստոսի 25-ին «Փաստինֆոն»-ն հայտնել էր Առստամյանի ազատ արձակման մասին։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 71-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+