Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:55

Փաշինյանը սեպտեմբերին սպասվող համագումարում մի շարք անդամների դուրս կթողնի վարչությունից․ ԶԼՄ

Փաշինյանը սեպտեմբերին սպասվող համագումարում մի շարք անդամների դուրս կթողնի վարչությունից․ ԶԼՄ

Սեպտեմբերին նոր վարչություն ձևավորելիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմում չեն լինի պատգամավորներ Արփի Դավոյանը, Վաղարշակ Հակոբյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը և Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր համախոհների միջոցով կուսակցական շարքերն այնպես է ուղղորդում, որ իրեն հավատարիմ մարդկանց խորհուրդ կազմվի։

Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ Հակոբյանը սերտորեն կապվել է օլիգարխների հետ, իսկ Միքայելյանը Փաշինյանի «միակ հակառակորդն» է կուսակցությունում և էական ազդեցություն է ձեռք բերել Կոտայքի մարզում։ «Քաղաքացիական պայմանագիր» դժգոհ է նաև Սանոսյանի թոշակառու մոր առանձնատան հետ կապված պատմությունից առաջացած աղմուկից, իսկ Փամբուխչյանի՝ խորհրդի կազմից հեռացնելը կապված է նրա թոշակառու հոր կողմից արված խոշոր վարկի հետ։

Թերթը նշել է, որ դժվար կլինի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հեռացնել վարչության կազմից, քանի դեռ մինչև սեպտեմբեր Փաշինյանի հրամանով նա չի ձերբակալվել։ Ի տարբերություն մյուսների՝ Ավինյանը կուսակցությունում ունի համակիրների մեծ խումբ, ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Ավինյանը մարտի 4-ին քաղաքապետարանի հանրային ծառայությունների վարչության պետին բերման ենթարկելուց հետո ծրագրում է «հակահարձակում» սկսել, քանի որ ձերբակալությունների հիմքում տեսել էր քաղաքական ուղղորդում։

Փետրվարի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ կոռուպցիոն բնույթի գործի շրջանակում փետրվարի 5-ին ձերբալավել էր 8 անձ, որոնց թվում Երևանի քաղաքապետարանի 3 պաշտոնյա էր։ Նրանցից 4-ի նկատմամբ ավելի ուշ կալանք էր կիրառվել, 4-ից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ էին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+