Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:02

Զարգացնել փոխշահավետ հարաբերություններ և հիմնվել պետությունների շահերի վրա․ Լավրովը և Միրզոյանը` ՌԴ-ՀՀ հարաբերությունների 33-րդ տարեդարձին

Զարգացնել փոխշահավետ հարաբերություններ և հիմնվել պետությունների շահերի վրա․ Լավրովը և Միրզոյանը` ՌԴ-ՀՀ հարաբերությունների 33-րդ տարեդարձին

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն ուղերձ են հղել՝ նվիրված Երևանի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունների 33-րդ տարեդարձին և ընդգծել երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով՝ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու իրենց մտադրությունը։

Լավրովն ուղերձում նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանն ստեղծել են ամուր պայմանագրային և իրավական հիմքեր, կառուցել բազմակողմ, հավասար, փոխշահավետ հարաբերություններ: Միրզոյանն ընդգծել է, որ շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են:

«Հայաստանը նպատակ ունի շարունակել ու ընդլայնել բովանդակալից, երկու երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը, որպես ուղենիշ հիմք ընդունելով քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը»,- ասվում է Միրզոյանի ուղերձում։ 

Լավրովն ընդգծել է, որ Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում «կարևոր է շարունակել գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով երկու պետությունների շահերի վրա և ի բարօրություն երկու երկրների ու ժողովուրդների»

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ միջազգային ոլորտում փոխակերպումները նշանավորել են Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբըը՝ հիմնվելով ընդհանուր հոգևոր և բարոյական արժեքների, միջոլորտային և հումանիտար շփումների ավանդական հզորության վրա։ 

Այս համատեքստում նա ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքը՝ նպատակ ունենալով է՛լ ավելի խորացնել և բարելավել գործընկերության արդյունավետությունը՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների և ի շահ Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության ամրապնդման։

«Չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու արտաքին փորձերին՝ մեզ հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության համակարգման բարձր մակարդակ, ինչպես նաև մեծացնել առևտրատնտեսական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միասնական ինտեգրացիոն տարածքի ձևաչափով»,- նշել է Լավրովը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+